Երեկ՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 2 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները:  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել