Վերացրեք պրծեք...
Սահմանադրական դատարանի նախագահի դեմ այս բառիս բուն իմաստով «երեխայական» պայքարը ուղղակի ծիծաղելի է... Վերացրեք այդ մարմինը ընդհանրապես դատական համակարգի վերաբերյալ հանրաքվեով.... Պետք չի մեզ ոչ մի Սահմանադրական դատարան, ինչպես պետք չի նման մարմին ամերիկացիներին.... Հայաստանի նման փոքր երկիրը իր խիստ սահմանափակ միջոցներով հիմա պահում է դատարանների քառաստիճան համակարգ՝ առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի, երրորդ աստիճանի եւ վերջապես Սահմանադրական դատարան.... Լավ, էն ժամանակ, երբ անկախություն էինք հռչակում, այո, ուզում էինք ունենալ անկախության բոլոր ատրիբուտները, բայց հիմա հո խելոքացել ենք, հասկացել ենք, որ չենք ձգում, չենք կարող քառաստիճան դատական համակարգ ֆինանսավորել.... Հանրաքվե կազմակերպեք եւ կտեսնեք, թե հայաստանցիներն ինչ մեծ հաճույքով կհրաժարվեն ոչ միայն Սահմանադրական դատարանից, այլեւ կքվեարկեն ընդամենը առաջին ատյանի դատարան եւ Գերագույն դատարան ունենալու օգտին... Փորձեք...