Նիկոլ Փաշինյանի հիստերիկ նոպաները, որոնց ականատես եղանք վերջին օրերին, թերևս ավելի հասկանալի են դառնում: Չէ, հարցը նրանում չէ, թե որքանով է արժանահավատ «Новые Ведомости» թերթում զետեղված լուրը, ըստ որի, Նիկոլը սուր նևրոտիկ խանգարումից է բուժվում: Ավելին ասեմ` հեչ արժանահավատ չէ, որովհետև թերթը հղում է անում Տելեգամ ալիքի, որն էլ հղում է անուն Վկոնտակտե սոցցանցի ինչ-որ օգտատիրոջ վրա:
Խնդիրը նրանում է, որ նման լուր զետեղում է ռուսական լրատվամիջոց: Մյուս խնդիրը նրանում է, որ Նիկոլը անասելի վախենում է պալատական հեղաշրջումից: Մյուս խնդիրն այն է, որ մենակ միամիտ մարդու մոտ կարող են կասկածներ չլինել Նիկոլի հոգեկան առողջության մասին: Դե մեր քվազի դիկտատորիկն էլ, որքան էլ հոգեկան խնդիրներ ունենա, անմեղսունակ չէ և պարզունակ տրամաբանական վերլուծություններ անել կարողանում է:
Գրեթե վստահ եմ, որ այդ վերլուծություններից ծնված Նիկոլի մղձավանջն այն է, որ մի գեղեցիկ օր որևէ իշխանավոր` իր թիմից, կամ էլ ուժային կառույցներից, կհայտարարի, որ Նիկոլը հոգեկան հիվանդ է ու չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոն ու կհեռացնի իրեն իշխանությունից: Նման քայլ հնարավոր է միայն ՌԴ-ի աջակցություն ունենենալու դեպքում, դրա համար էլ Նիկոլը ցնցումների մեջ է ու նման հոդվածների ի հայտ գալը խիստ վերահսկվող ռուսական մեդիա դաշտում էլ ավելի են սրում պացիենտի վիճակը:
Այնպես որ, սպասեք հերթական սրացումների և ինքնաթիռի ձեռքբերմանը, որը Նիկոլն ընկալում է, որպես փրկօղակ, որով կկարողանա ճողոպրել երկրից: Իսկ մինչ այդ նա կշարունակ օդ ցնցել գրիչների, հիբրիդային հեղաշրջումների ու տնտեսական հեղափոխությունների մասին:
Կից նյութը կարող եք դիտել այստեղ։