Ու կան դերասանուհիներ, ովքեր, Հոլիվուդը նվաճելուց բացի, նվաճել են նաև ամբողջ աշխարհը։ Այդպիսի մի դերասանուհի է նաև Մերիլ Սթրիփը, ով ոչ միայն փայլում է իր դերասանական խաղով, այլ նաև սիրո ու ընտանիքի մասին կնոջ ամենանուրբ պատկերացումներով։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի դերասանուհու ամենադիպուկ 13 մտքերին, որոնք մտածողություն են փոխում։
1. Երջանկության և հաջողության գրավականը նրանում է, որ լինես այնպիսին, ինչպիսին որ կաս:
2. Երբ սկսես մտածել մյուսների կարծիքի մասին, կդադարես լինելուց այնպիսին, ինչպիսին որ կաս:
3. Մարդուն միայն 3 բան է երջանկացնում՝ համեղ ուտելիքը, իսկական սերն ու կրքոտ սեքսը։
4. Դու միշտ աշխատանքի գնալիս սիրտդ հետդ պետք է տանես:
5. Յուրաքանչյուր հեշտ ընտրություն վաղն իր հետևանքն է ունենալու:
6. Յուրաքանչյուրը փորձում է կատարյալ երևալ, սակայն իրականում նկատվում են նրանք, որոնք տարբերվում են: Ես տանել չէի կարողանում քիթս, իսկ հիմա ես դրան լավ եմ վերաբերվում:
7. Շատ ժամանակ մի ծախսեք ձեր մաշկի կամ քաշի մասին մտածելով, այլ զարգացրե՛ք այն, ինչ դուք անում եք:
8. Պարտադիր չէ հայտնի լինել, ուղղակի աշխատեք, որ ձեր ծնողները հպարտանան ձեզնով:
9. Որոշ մարդիկ լցված են կարեկցանքով և լավ արարք անելու ցանկությամբ, իսկ ոմանք ուղղակի կարծում են, որ ոչ մի արարք չի հանգեցնի փոփոխության:
10. Դու պետք է շարունակես անել այն, ինչ անում ես. այս խորհուրդը ես ստացել եմ ամուսնուցս: Շարունակիր առաջ շարժվել, սկսիր սկզբից:
11. Վախը ուշադրությունը սևեռում է գիտակցության վրա:
12. Իսկական ազատությունը նրանում է, որ մենք քաջ գիտակցենք, որ ունենք ընտրություն և կարող ենք որոշել, թե ում և ինչին ենք թույլ տալու, որ իշխի մեզ:
13. Մենք բոլորս սխալվում ենք՝ մտածելով, որ մեր տեսքը մեզ սիրուն արժանի է դարձնում: