«Մարդուն միայն 3 բան է երջանկացնում՝ համեղ ուտելիքը, իսկական սերն ու կրքոտ սեքսը». Մերիլ Սթրիփի դիպուկ 13 մտքերը, որոնք մտածողություն են փոխում


18:30 , 27 հունվար, 2020

Ու կան դերասանուհիներ, ովքեր, Հոլիվուդը նվաճելուց բացի, նվաճել են նաև ամբողջ աշխարհը։ Այդպիսի մի դերասանուհի է նաև Մերիլ Սթրիփը, ով ոչ միայն փայլում է իր դերասանական խաղով, այլ նաև սիրո ու ընտանիքի մասին կնոջ ամենանուրբ պատկերացումներով։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի դերասանուհու ամենադիպուկ 13 մտքերին, որոնք մտածողություն են փոխում։ 

1. Երջանկության և հաջողության գրավականը նրանում է, որ լինես այնպիսին, ինչպիսին որ կաս:

2. Երբ սկսես մտածել մյուսների կարծիքի մասին, կդադարես լինելուց այնպիսին, ինչպիսին որ կաս: 

3. Մարդուն միայն 3 բան է երջանկացնում՝ համեղ ուտելիքը, իսկական սերն ու կրքոտ սեքսը։  

4. Դու միշտ աշխատանքի գնալիս սիրտդ հետդ պետք է տանես: 

5. Յուրաքանչյուր հեշտ ընտրություն վաղն իր հետևանքն է ունենալու: 

6. Յուրաքանչյուրը փորձում է կատարյալ երևալ, սակայն իրականում նկատվում են նրանք, որոնք տարբերվում են: Ես տանել չէի կարողանում քիթս, իսկ հիմա ես դրան լավ եմ վերաբերվում:

7. Շատ ժամանակ մի ծախսեք ձեր մաշկի կամ քաշի մասին մտածելով, այլ զարգացրե՛ք այն, ինչ դուք անում եք:

8. Պարտադիր չէ հայտնի լինել, ուղղակի աշխատեք, որ ձեր ծնողները հպարտանան ձեզնով: 

9. Որոշ մարդիկ լցված են կարեկցանքով և լավ արարք անելու ցանկությամբ, իսկ ոմանք ուղղակի կարծում են, որ ոչ մի արարք չի հանգեցնի փոփոխության:

10. Դու պետք է շարունակես անել այն, ինչ անում ես. այս խորհուրդը ես ստացել եմ ամուսնուցս: Շարունակիր առաջ շարժվել, սկսիր սկզբից:

11. Վախը ուշադրությունը սևեռում է գիտակցության վրա:

12. Իսկական ազատությունը նրանում է, որ մենք քաջ գիտակցենք, որ ունենք ընտրություն և կարող ենք որոշել, թե ում և ինչին ենք թույլ տալու, որ իշխի մեզ:

13. Մենք բոլորս սխալվում ենք՝ մտածելով, որ մեր տեսքը մեզ սիրուն արժանի է դարձնում: