Shantnews.am-ը գրում է.

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կրկին ենթարկվել է հրթիռակոծման։ Բաղդադում ուղղաթիռների միջոցով տարհանել են դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Alsumaria News-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է 3 վիրավորի մասին։ Նրանց ազգությունը հայտնի չէ։

Իր հերթին France-Presse գործակալությունը, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է 1 վիրավորի մասին։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին, Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են պետական և դիվանագիտական հաստատությունները։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ արձակվել է 5 հրթիռ։ Դրանցից 3-ը հասել են թիրախին։ Հրթիռներից մեկն ընկել է ռեստորանի վրա։

Վերջին անգամ այդ տարածքը հրթիռակոծման էր ենթարկվել հունվարի 21-ին։

Պետդեպարտամենտը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրաքում անվտանգության սպառնալիք են ներկայացնում «Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները»։ Պետդեպն իրաքյան իշխանություններին կոչ է արել կատարել դիվանագիտական օբյեկտների պահպանման իրենց պարտականությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել