Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում նոր մետաղադրամ են թողարկում 50 փենս արժողությամբ՝ ի նշան հունվարի 31-ին երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու:

Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ֆինանսների նախարարությունը մետաղադրամները նախ պատվիրել էր ԵՄ կազմից դուրս գալու նախնական ամսաթվին՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ: Սակայն Brexit-ի հետաձգումը հանգեցրել է նրան, որ շուրջ մեկ մլն մետաղադրամ ստիպված են եղել հալեցնել, իսկ թողարկումը հետաձգել, քանի դեռ չի չէր հաստատվել Brexit-ի ամսաթիվը:

Նոր մետաղադրամների մի կողմում երևում է «Խաղաղություն, բարգավաճում և բարեկամություն բոլոր երկրների հետ» գրությունը, ինչպես նաև Brexit-ի ամսաթիվը՝ «31-ը հունվարի 2020»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել