Studio Mir հարավկորեական ստուդիան զբաղվում է լեհ գրող Անջեյ Սապկովսկու ստեղծագործությունների մոտիվներով «Վեդմաք. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմի ստեղծմամբ: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում Netflix-ի էջում։

«Լուրերը ճիշտ են, վեդմաքի մասին նոր աշխատանքն ընթացք մեջ է: «Վեդմաք. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմը մեզ կպատմի Մայր ցամաքի նոր սպառնալիքի մասին»,-տեղեկացրել է Netflix-ը:

Նրա տվալներով՝ նոր նախագծում զբաղված են սցենարիստ եւ պրոդյուսեր Լորեն Շմիդտ Հիսրիքը եւ սցենարիստ Բո ԴեՄայոն: Հիսրիքը, բացի «Վեդմաք» սերիալից, հայտնի է «Արեւմտյան թեւ» (1999-2006 թթ.) «Ամբրելլա» ակադեմիան» (2019 թվականից) սերիալներով: ԴեՄայոն կոմիքսների եւ մի շարք տեսախաղերի հեղինակ է: «Վեդմաք»-ի գլխավոր հերոսներին մարմնավորել են Հենրի Քավիլը (Հերալթի դերում), Անի Չալոթրան (կախարդ Յենիֆեր) եւ Ֆրեյա Ալանը (իշխանուհի Ցիրի): Նրանք բոլորն էլ բրիտանացի դերասաններ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել