Գաղտնիք չէ, որ ցանկացած հյուրասիրության սեղանի զարդը միրգն է: Հատկապես տոնական և ֆուրշետային սեղաններն անհնար է պատկերացնել առանց գեղեցիկ ձևավորված մրգային կոմպոզիցիաների:

Վաղուց ի վեր, խոհարար-դիզայներների համար շքեղ մրգային կոմպոզիցիաներ ստանալը դարձել է յուրահատուկ արվեստի տեսակ, իսկ մրգային քանդակներ ու փորագրություններ կատարելն անգամ կրում է համարվում է առանձին ճյուղ՝ «Քարվինգ» («Carving» անգլերենից թարգմանաբար նշանակում է փորագրություն): Կան կարծիքներ, որ մրգային գեղեցիկ ձևավորումներ և քանդակներ անել սկսել են դեռևս հարյուրավոր տարիներ առաջ՝ Չինաստանում և Թաիլանդում:

 

Մրգերի միջոցով ձևավորումներ ստանալը պահանջում է անսահման երևակայություն և լուրջ վարպետություն: Դա է պատճառը, որ հաճախ կարելի է հանդիպել խոհարար-դիզայներների, ովքեր մրցում են թե ում պատրաստած ձևավորումն է ավելի բարդ ու ավելի գեղեցիկ, ով ավելի արագ և ավելի մեծ կոմպոզիցիա կկարողանա ստանալ:

            Իհարկե, գեղեցիկ մրգային ձևավորումներ ապահովելիս, կարևոր է նաև, որ այն օգտվելու առումով նույնպես հարմար լինի, չնայած որոշ դեպքերում, կարծում ենք, գեղեցկության համար արժե «զոհել» մի քանի կիլոգրամ միրգը չվայելելու գայթակղությունը: 

«Հյուր սերվիս» ընկերության խոհարար-դիզայներները երկար տարիներ հիացրել են պատվիրատուներին՝ իրենց ստեղծած բացառիկ մրգային ձևավորումներով, որոշ դեպքերում անգամ զարմացրել՝ մեծամասշտաբ միջոցառումներին ապահովելով 8-10 ք.մ. մակերես զբաղեցնող հսկայական մրգային գլուխգործոցներ՝ կազմված 100-150 կգ ձևավորված մրգերից: 

Բայց ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել, իսկ տվյալ դեպքում՝ լավ է մեկ անգամ վայելել, քան տասն անգամ նայել … 

Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս հղումով, կամ դիմելով «Հյուր սերվիս» ընկերությանը՝ Նալբանդյան 50, հեռ. (010) 52-24-14, (077) 52-24-14: 

Նյութի աղբյուրը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել