«2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 401 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 830 մլն ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ»,- այսօր Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.
Խնձոր - աճը՝ 3240 տոննա կամ 32%
Կեռաս - աճը՝ 1440 տոննա կամ 35%
Արքայանարինջ - աճը՝ 2000 տոննա կամ 96%
Թութ, թուզ, հաղ., մոշ - աճը՝ 700 տոննա կամ 86%
Ելակ, ազնվամորի - աճը՝ 725 տոննա կամ 172%
Բալ, հոն - աճը՝ 150 տոննա կամ 27%
Լոլիկ - աճը՝ 4300 տոննա կամ 23%
Վարունգ - աճը՝ 6600 տոննա կամ 266%
Ծաղկակաղամբ, բրոկոլի - աճը՝ 1500 տոննա կամ 45%
Բողկ - աճը՝ 730 տոննա կամ 58%
Սունկ - աճը՝ 840 տոննա կամ 148%
Պղպեղ - աճը՝ 280 տոննա կամ 47%
Սմբուկ - աճը՝ 600 տոննա կամ 657%
Ձմերուկ, սեխ - աճը՝ 225 տոննա կամ 50%
ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին: