Օրերս Նարեկ Սամսոնյանն ու յուր Antifake-ը բացահայտեց ու հստակ ապացույցներ ներկայացրեց (հղումը՝ մեկնաբանությունում), թե ովքեր են վարում այն էջերը, որոնք ատելության, կեղծիքի ու զրպարտանքի հիմնական աղբյուրն են հանդիսանում Հայաստանում: Ամեն ինչ ներկայացվեց պրոֆիլներով, վերնագրերով, նույնիսկ ՍՊՆ-ներով ու օզվուչկա անողներով: Նա խոսեց նաև պատվիրատուներից, բայց անուշադրությանը մատնեց այդ ամենի կարևորագույն բաղադրիչը՝ ֆինանսականը:

Վերոհիշյալ էջերը իրենց գործունեության վրա ծախսում են միլիոնավոր դոլարներ: Սա արդեն պարզ դարձավ Տիգրան Քոչարյանի ներկայացրած տեղեկությունից առ այն, որ այդ յութուբյան ալիքները պարբերաբար զրկվում են տասնյակ միլիոնավոր դիտումներից, քանի որ Յութուբի ադմինները գտնում են, որ դրանք կեղծ դիտումներ են: Կոպիտ ասած` գնված դիտումներ են:

Մեկ յութուբյան դիտումն արժե մոտ 3-4 դոլար` 1000 դիտման համար: Antifake-ի հետաքննության մեջ նշված կանալներն իրար հետ ունեին մոտ 250 միլիոն դիտում: Այդ դիտումները, ինչպես նշեցի, անընդհատ նվազում են, քանի որ Յութուբը ֆիքսում է դրանց գնված լինելու փաստն ու հեռացնում համապատասխան հոլովակները, այդ թվում՝ նաև ինձ նվիրված հոլովակը: Էս պահի դրությամբ այդ կանալները իրար հետ ունեն մոտ 130 միլիոն դիտում: Վաղը դա էլ չեն ունենա... Ինչևէ, անդրադառնանք ֆինանսական կողմին:

Ըստ էության, սա նշանակում է, որ ստի, կեղծիքի, զրպարտանքի ու ատելության քարոզի հրեշտակ Նիկոլ Փաշինյանը միայն այս ալիքների դիտումների վրա ծախսել է առնվազն 1 ՄԻԼԻՈՆ դոլար` չհաշված բուն նյութերը պատրաստելու ծախսերը: Պարզ ա, չէ՞, որ ստեղ-ընդեղ տներ գնող երեկվա բոմժերը զուտ «հեղափոխական» էնտուզիազմի վրա չեն աշխատում:

Հաջորդ տրամաբանական հարցը պիտի լինի՝ լավ, բա ուրդո՞ւց 100 դոլարով կայքից հոդված ջնջող լրագրիստ Փաշինյանին էդքան փող: Սխեման բավականին պարզունակ է ու խիստ շուկայական: Օրինակ, եթե պետք է հոլովակ տարածել, որտեղ ասում են, որ Ռիտա Սարգսյանը երեխա է վաճառել, գնում ես Ալեքսանյան Սամվելին առաջարկում իր առողջապահական իմպերիային ևս մեկ ծննդատուն ավելացնել: Ալեքսանյանը դրա դիմաց ֆինանսավորում է թե՛ ծննդատան ղեկավարության դեմ արշավը համապատասխան լրատվամիջոցներով և լաչառություն անող բազմակի օգտագորղման նպատակ ունեցող կնանիքով և թե՛ Ռիտա Սարգսյանի, ասել է, թե Սերժ Սարգսյանի դեմ արշավը: Սա ընդամենը մեկ հոլովակի պատմություն է: Յուրաքանչյուր հոլովակ ունի իր ֆինանսավորողն ու այդ ամենը վերահսկում է Փաշինյանը, ով արանքում հա՛մ փող ա աշխատում, հա՛մ քաղաքական մրցակիցներին է չեզոքացնում:

Ուրիշ հարց, որ նույնիսկ այս ահռելի գումարները չեն բավարարում իշխանություն պահելու համար, ըստ այդմ, Ալեքսանյանի և այլոց մաքրազերծումից զատ, Փաշինյանը ափգրեյդ է եղել մի քանի զրո ավել ունեցող բիզնեսի: Էս պահին իր թիրախում գազն է, որը թանկացման դեպքում տարեկան 50-100 միլիոն դոլար մաքուր եկամուտ կբերի: Գազից զատ՝ թիրախում է նաև Զանգեզուրի կոմբինատը, թեպետ այս երկուսը իրար հետ չեն կարող համեմատվել մեկ այլ աղբյուրի հետ, որը էս տարի լիարժեք շահագործվելու է: Հայաստանը դառնալու է փողերի լվացման համաշխարհային կենտրոններից մեկը: Այս մասին ավելի մանրամասն կպատմեմ փետրվարի վերջում:
Հիմա կասեք՝ լավ, բա ուրդո՞ւց գիտես, որ հենց Նիկոլն ա կառավարում պրոցեսը: Էն փաստը, որ անձամբ Նիկոլն իր անձնական էջով տարածում է այդ յութուբյան հոլովակները, հեչ: Բանն այն է, որ վերոհիշյալ անձանց ո՛չ բերման են ենթարկելու, ո՛չ հարցաքննելու են, ո՛չ փողի գոյացման աղբյուրն են ստուգելու:

Մինչդեռ այդ ջահելները իրականում արդեն իրենց ու իրենց ընտանիքների կյանքի վրա խաչ են քաշել: Չկա որևէ բարոյական կամ իրավական նորմ, որով նրանք կկարողանան խուսափել պատժից: Ու ամենասարսափելին էն ա, որ Նիկոլի էդ բաշիբոզուկները իրեն քույրերին ու մայրերին են ներգրավել այդ գործում: «Քաղաքացու որոշում» կուսակցության գրեթե ողջ անձնակամն էր ներգրավված: Բոմժերի, աբիժնիկների ու տականքների մի ողջ թիմ, որոնք միանգամից կսկսեն երգել, հենց որ ընկան իրական իրավապահների ձեռքը:

Հիմա ինձ ասեք՝ ո՞նց պետք ա դիմեմ էն մարդուն, ով, աներևակայելի երեսպաշտություն դրսևորելով, մեզ թալանելով, ֆինանսավորում է այս ամենը: Էն, ինչը որ տասնամյակներով անում էր «Հայկական ժամանակով», հիմա պետական մակարդակի է հանել գերագույն գլխավոր բոզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել