ՀՀ Կառավարությունը Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի «թեսթ-դրայվ» ա անում ժողովրդի վրա.

Հեքիաթում թագավորը գիշերները շորերը փոխած ման է գալիս, որ տեսնի թե ինչ է կատարվում իր երկրում: Ու այդպես մի գիշեր նա ներկա է գտնվում Հասանի խնջույքին, ով աղքատ մարդ էր և իր օրվա վաստակածով ամեն օր քեֆ էր անում:

Հաջորդ օրը թագավորն արգելում է Հասանի արհեստը և գիշերը կրկին այցելում նրան ու տեսնում Հասանն էլի քեֆ է անում: Հասանն իր համար նոր արհեստ էր գտել: Հաջորդ օրը թագավորն այդ արհեստով
զբաղվելն է արգելում, բայց էլի Հասանն իրեն նոր արհեստ է գտնում ու էլի երեկոյան քեֆ անում մինչ ուշ գիշեր: Ու այդպես շարունակ, ամեն անգամ թագավորն արգելում է Հասանի արհեստները, բայց Հասանը նոր արհեստ է գտնում ու իր օրվա հացը վաստակում ու երեկոյան քեֆ անում:

Հիմա մեր կառավարությունը նույնը մեր հետ ա անում, ամեն անգամ մի բան թանկացնում են, տեսնեն ոնց կդիմանանք ու ինչ ելք ու հնար կգտնենք...

Աչքիս մենք էլ մի հեքիաթ պետքա գտնենք ու դրա «թեսթ-դրայվը» կառավարության վրա անենք, պրծնենք, ասենք «Չարի վերջը»...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել