«Վեդմաք» սերիալի առաջին եթերաշրջանը դիտումների թվով ռեկորդ է սահմանել Netflix պլատֆորմում: Այդ մասին հայտնել է NME-ն: Սթրիմինգային ծառայությունը պարզաբանել է, որ պրեմիերիայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում այն դիտել են 76 միլիոն անգամ: Այսպիսով, այն դարձել է ամենասիրված առաջին եթերաշրջանը Netflix-ի բոլոր նախագծերի մեջ:

Պլատֆորմը վերջերս փոխել է վիճակագրություն վարելու համակարգը, այժմ հաշվի են առնվում բոլոր օգտահաշիվները, որոնցում գրանցվել է ցանկացած սերիայի կամ ֆիլմի առնվազն երկու րոպե դիտում, այլ ոչ թե 70 տոկոս, ինչպես եղել է նախկինում: «Վեդմաքը» երկրորդ եթերաշրջանի համար երկարացրել են դեռ մինչեւ առաջինի պրեմիերան: Երեք գլխավոր դերակատարները՝ Հենրի Քավիլը, Ֆրեյա Ալանը եւ Անյա Չալոտրան, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Թողարկման ժամկետն առայժմ չի ճշտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել