Armdaily.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 14։38-ի սահմաններում «Էրեբունի պլազա»-ից ոստիկանություն ահազանգ է հնչել, որ ներսում զինված անձ կա։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։
Այս կապակցությամբ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, որ շնորհակալ է Ոստիկանապետի պաշտոնակատարին.«Ես շնորհակալություն եմ հայտնում ոստիկանապետի պաշտոնակատարին՝ լավ աշխատանքի համար»:
Նյութի աղբյուր՝ http://armdaily.am/?p=77695&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել