Էս ես սարքել երկիրը քո «սիրով ու հանդուրժողականությամբ»։ Էն ես սարքել, որ մարդ կարող է իջնել իր օֆիսի առաջին հարկում կոֆե խմելու ու պարզել, որ ինքը պատանդ ա։ Էս է քո բերած «ազատությունը»։ Էն, որ ասում էիր՝ բոլորն ազատ են այլևս իրենց քայլերում, ու հրամայեցիր աջ ու ձախ ասֆալտին փռել, պատին ծեփել, ոմանք ազդակ ստացան, որ ազատությունը նշանակում է՝ կարող են ազատորեն հանցագործություն անել ու անում են։
Առավոտ արդյունք ես հրապարակում կառավարության նիստում, որ ժողովրդավարությամբ առաջ ենք անցել հարևաններից, կեսօրին իմանում ես, որ ինչ-որ մեկը զենքով մտել է շենք, պատանդ է վերցրել ու ուզում է փռել գետնին։
Իմացիր, որ ինչ կատարվում է, քո սերմանած թույնի արդյունքն է։ Մեզ ի՞նչ, դա քեզ է խեղդելու առաջին հերթին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել