Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, սա՛ է «նոր Հայաստան»-ը, որտեղ օրը ցերեկով, քաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում, ավտոմատավոր մարդ կամ մարդիկ խուժում են բիզնես կենտրոն և կրակոցներ արձակում: Սա հետևանք է նիկոլականների անպատժելիության, սա հետևանք է նրա, որ ով նիկոլապաշտ է, չի պատժվում, սա հետևանք է նրա, որ կարելի է հարձակում գործել «Հայելի ակումբ»-ի վրա ու անպատիժ մնալ, հետևանք է նրա, որ կարելի է Արցախի նախագահին սպառնալ քարով գլուխը ջարդել ու անպատիժ մնալ:

Հ.Գ. Կանգ առ, պարո՛ն, կանգ առ ու իջիր ղեկից, դու վարել չգիտես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել