Shamshyan.com-ը գրում է.

Հունվարի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում։

Ոստիկանության կենտրոնական բաժին ժամը 23։30-ին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Հրայր Ս-ի, 63-ամյա Սամվել Ս-ի, 31-ամյա Արամ Ս-ի, ինչպես նաև 40-ամյա Հրաչյա Մ-ի, 28-ամյա Արմեն Ս-ի և դեռևս ինքնությունը չպարզված մի քանի անձանց միջև։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ երկուստեք հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ձեռքերով փոխադարձ հարվածներ, իսկ հետո ռեստորանում միմյանց վրա շշեր, բաժակներ ու աթոռներ են շպրտել և այդ ամենը տևել է տևական ժամանակ։

Կայքի՝ տեղեկություններով՝ հունվարի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները նշված դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արամ Ս-ին և Արմեն Ս-ին։ Արդեն բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Հրայր Ս-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել