Մեր հայերը ԱՄՆ-ում որոշում են էդ բարբիքյուի տեղը նորմալ, արքադով-բանով խորոված անեն։ Լավաշը բերում են, մանղալը հայկական ձևերով սարքում են, արքադը (խաղողի վազ) կտրատած շարում են մանղալին, կրակը տալիս են, միսը շարում են, մեկ էլ 10 րոպե անց սիրենան միացրած հրշեջները թափով գալիս են։ Մերոնք էլ հրշեջներին բերում են ներս, խորովածը սարքում, լա՜վ պատիվ են տալիս, ճանապարհում։
Հրշեջները վերջում ծիծաղելով ասում են՝ մենք կյանքում այսպիսի ուրախ ու համով այց չէինք ունեցել, հուսով ենք՝ թաղի ժողովուրդը շուտ-շուտ կահազանգի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2788127634604905&set=a.386109994806693&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել