The Economist Group-ի հետազոտական և վերլուծական The Economist Intelligence Unit բաժինը հրապարակել է 2019 թ.-ի ժողովրդավարության ինդեքսը, ըստ որի Հայաստանը 165 երկրների շարքում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով հարևան Վրաստանից:

Ըստ Aliq.ge-ի, Վրաստանը, որը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, նախորդ տարվա նույն հետազոտության տվյալների համեմատ հետընթաց է գրանցել, միավորը նվազել է 0.08-ով:

Իսկ Հայաստանի վերելքը The Economist-ը բացատրում է որպես այլ երկրների ժողովրդավարության ցուցանիշի անկման արդյունք:
Ժողովրդավարության ինդեքսի տվյալներով` արևելյան Եվրոպայի երկրների շարքում Վրաստանը 19-րդն է և շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմի կատեգորիայում:

Ամենաբացասական վարկանիշն արձանագրել է Ադրբեջանը, որը զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը: 134-րդ հորիզոնականում է Ռուսաստանը, 110-ում՝ Թուրքիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել