ԱՆ նախարարի գաղտնի կամ ինչպես հենց ինքը`նախարարն է սիրում ասել,թաքուն հրամանի զոհ կարող է դառնալ Աչաջուր համայնքի ԱԿ -ի ծննդատունը:Թեև գյուղը շուրջ 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝ հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի:Այստեղ ծնունդներ են ընդունում նաև Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից: Այս ծննդատունը մեկ-երկու տարվա պատմություն չունի, այն տասնամյակների կենսագրություն ունի: Ճիշտ է կառույցը հին է ,սակայն 2018-2019 թվականներին Բոյաջյան հիմնադրամի ,համայնքապետի ,համայնքի բնակիչների ու World Vision- կողմից վերանորոգվել է և ստեղծվել են հարմարավետ պայմաններ:Ու այս գյուղում ուրախանում էին իրենց ամբուլատորիայով ,հպարտանում և պահպանում, մինչև չսկսվեց այս կործանարար ծրագիրը: 2020 թվականի հունվարին Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքում ծննդալուծվել է 5 հղի : Պետական բյուջեից յուրաքանչյուր ծննդօգնության համար փոխհատուցում են 107900 դրամ ,այսինքն այդ ծնունդների համար`539 500 դրամ:Իսկ Իջևանի ծննդատանը այդ նույն ծննդօգնության համար յուրաքանչյուրին`140500 դրամ ,տվյալ դեպքում կստացվեր `727500:Պարզ թվաբանություն է ,տարբերությունը 188000 դրամ է: Հիմա կբացատրեք ո՞րտեղ է արդյունավետությունը,եթե Աչաջրում ոչ մի ծանր դեպքեր չեն եղել,մահ չի գրանցվել և ֆինանսական առումով ավելի քիչ ծախսատար է:Հանուն հայրենիքի ,հանուն ազգի աշխատանքը սա է: Սահմանամերձ գյուղում բժիշկները առանց շահույթի ,առանց փոխհատուցման աշխատում են իրենց գյուղի բնակիչներին ավելացնելու նպատակով:Որպեսզի ունենանք ավելի ամուր ,ավելի պաշտպանված ու հզոր հայրենիք:Սա էլ նկարները ԱԿ -ն առաջ և հիմա: Եվ եթե ձեր նպատակը միայն քանդելը չէ,ուրեմն ունեցեք կամք,արժանապատվություն և մտացեք համայնքի բնակիչների մասին:Հակառա դեպքում պարտվելու եք պարոն` նախարար: