Ատամների վրա առաջացած դարչնագույն կամ դեղին նստվածքից կարելի է ազատվել տան պայմաններում:
Ատամնաքար՝ տարածված խնդիր, և ժամանակակից ատամնաբուժությունը բազմաթիվ եղանակներ է առաջարկում դրանցից ազատվելու համար:
Սակայն կա մի միջոց, որը շատ լավ է օգնում և խնայում է ձեր միջոցները:
Բերանի խոռոչի հիգիենան շատ կարևոր է։ Եթե չհետևեք էմալին և ժամանակին չհեռացնեք ատամնաքարերը, կարող է զարգանալ պերիօդոնտիտ բորբոքային հիվանդությունը:
Պերիօդոնտիտի ժամանակ վարակը ներթափանցում է ատամի մեջ ներամատային ուղիներով, բորբոքվում է ատամների արտաքին շերտը և նրան կից հյուսվածքները:
Ներկայացնում ենք բնական միջոց այս սարսափելի հիվանդության դեմ:
Ինչպես հեռացնել ատամնաքարը
Ձեզ պետք կգան
- 40 գրամ ընկույղի կեղև
- 1 բաժակ ջուր
Օգտագործման եղանակը
1․ Ընկույզի կեղևը եփեք 20 րոպե: Սառչելուց հետո քամեք այն:
2․ Ատամի խոզանակը 10 րոպե թողեք այդ թուրմի մեջ: Հետո այդ խոզանակով մանրակրկիտ մաքրեք ատամները:
3․ Այս գործընթացը կարելի է կրկնել օրը երեք անգամ այնքան ժամանակ, մինչ ատամնաքարն ամբողջությամբ անհետանա:
Արդեն երկու շաբաթ անց արդյունքը ձեզ կուրախացնի: Ընկույզի կեղևը հիանալի հակաբակտերիալ միջոց է, ինչպես նաև այն օգնում է մաքրել էմալի արտաքին շերտը տհաճ նստվածքից: Այս միջոցը նաև շատ օգտակար է նրանց համար, ում լնդերն արյունահոսում են: