Ատամնաքարերից ազատվելու ամենահեշտ եղանակը


08:11 , 21 հունվար, 2020

Ատամների վրա առաջացած դարչնագույն կամ դեղին նստվածքից կարելի է ազատվել տան պայմաններում:

Ատամնաքար՝ տարածված խնդիր, և ժամանակակից ատամնաբուժությունը բազմաթիվ եղանակներ է առաջարկում դրանցից ազատվելու համար:

Սակայն կա մի միջոց, որը շատ լավ է օգնում և խնայում է ձեր միջոցները:

Բերանի խոռոչի հիգիենան շատ կարևոր է։ Եթե չհետևեք էմալին և ժամանակին չհեռացնեք ատամնաքարերը, կարող է զարգանալ պերիօդոնտիտ բորբոքային հիվանդությունը:

Պերիօդոնտիտի ժամանակ վարակը ներթափանցում է ատամի մեջ ներամատային ուղիներով, բորբոքվում է ատամների արտաքին շերտը և նրան կից հյուսվածքները:

Ներկայացնում ենք բնական միջոց այս սարսափելի հիվանդության դեմ:

Ինչպես հեռացնել ատամնաքարը

Ձեզ պետք կգան

  • 40 գրամ ընկույղի կեղև
  • 1 բաժակ ջուր

Օգտագործման եղանակը

1․ Ընկույզի կեղևը եփեք 20 րոպե: Սառչելուց հետո քամեք այն:

2․ Ատամի խոզանակը 10 րոպե թողեք այդ թուրմի մեջ: Հետո այդ խոզանակով մանրակրկիտ մաքրեք ատամները:

3․ Այս գործընթացը կարելի է կրկնել օրը երեք անգամ այնքան ժամանակ, մինչ ատամնաքարն ամբողջությամբ անհետանա:

Արդեն երկու շաբաթ անց արդյունքը ձեզ կուրախացնի: Ընկույզի կեղևը հիանալի հակաբակտերիալ միջոց է, ինչպես նաև այն օգնում է մաքրել էմալի արտաքին շերտը տհաճ նստվածքից: Այս միջոցը նաև շատ օգտակար է նրանց համար, ում լնդերն արյունահոսում են: