Tert.am-ը գրում է.

Ինչու են որոշել փոխել Սահմանադրությունն այս փուլում, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այսօր ես օբյեկտիվ պատճառներ չեմ գտնում փոփոխությունների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելուն:

«Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ պետք է ամեն հինգ տարին մեկ փոխել: Ընդհանրապես գործող Սահմանադրությունը բավականին լուրջ, աշխատած փաստաթուղթ է, և պետք է ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ է այն առաջացնում, բայց դրա համար պետք է այն գործի պատշաճ, ամբողջ ծավալով և գործի որոշակի ժամանակահատված, որ վեր հանվեն խնդիրները, որովհետև տեսական քննարկումները միշտ չէ, որ Սահմանադրության պարագայում բավարար են»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել