Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջել ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի այդ՝ վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում։ Ոչ գյուղացու սեփականություն հանդիսացող սպանդանոցները բնորոշ են կոլխոզներին և սովխոզներին։ Նորից այդ քաղաքականության կիրառումը տանելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ու կոլխոզների և սովխոզների վերականգմանը։

Հիմա պետք է պետությունը հիմնի սպանդանոցներ (իր վրա վերցնի կապիտալ ծախսերը, որոնց մի փոքր մասը ժամանակին պետք է վերադարձվի), դրանք դարձնի կոոպերատիվներ, որտեղ փայ (ոչ թե բաժնեմաս) պետք է ունենանան այն գյուղացիները, որոնց անասունները այդտեղ մորթում են կամ ենթամշակման ենթարկում։ Այդ կոոպերատիվներում պետք է բացառապես աշխատեն փայատեր գյուղացիների ընտանիքի անդամները։ Այսպիսով՝ գյուղացին ուրախությամբ դրան կհամաձայնի ու մի բան էլ փայ ու լրացուցիչ եկամուտ կստանա։ Այս կոնկրետ բաները ՆՓ-ին ասվել են 1.7 տարի առաջ։

Ավաղ, գ-տ-թյան ոլորտը վստահվել է մեկին, որն այն պատկերացնում է մի քանի խոշոր սովխոզի տարբերակով, այստեղ-այնտեղ խոսում է մանր սեփականաշնորհման սխալ լինելուց, այդ ամենը համարում թալան։ Նա ՌԴ գ-տ-թյան ստրուկտուրան փորձում է վերականգնել Հայաստանում։ Վերջը սոված ենք մնալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել