Որովհետև կամ իրենք կհոգնեն, կամ ոստիկանությունը կճնշի՝ օրինական կամ անօրինական ճանապարհներով, ընդհուպ անհատական, քավոր-սանիկական, ընտանեկան ճնշումների փորձված մեթոդներով, կամ էլ կտերով կկերակրեն ու ճանապարհ կդնեն:
Այդ պայքարն արդյունք չի տա, որվհետև, երբ ծննդատների բուժաշխատողներն էին ակցիաներ անում, մյուսները կողքից դիտորդ էին և գուցե նաև քննադատող...
Երբ ՃԵԿ-ի բալային համակարգի դեմ էին բողոքում, վերջիններս էին անտարբեր և նույնիսկ նրանք, որոնք ամեն քայլափոխի առընչվում են և առընչվելու են ուզեն, թե չուզեն՝ այդ համակարգի պտուղների հետ...
Մի խոսքով, առանձին-առանձին ձեզ կոտրելը, ձեզ ջարդել, համոզելը, գործ սարքելն ու ճնշելը հեշտ է՝ մեկից մեկ, որքան էլ միամտորեն կառավարության շենքի մոտ դուխով-դուխով գոռաք...Դուխներդ արժեզրկվել է վաղուց՝ պարգևավճարներով ու բարձր աշխատավարձերով, լավ ապրելակերպով փաթեթավորվել...
Ձեզ հանգիստ հու-հու կանեն, հետո կգմփացնեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել