Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանն այս օրերին հանգստանում են Շրի Լանկայում: Հունվարի 19-ին` Հռիփսիմե Ելինյանի ծննդյան օրը, Գրիգորը  անակնկալ է մատուցել կնոջը և առավոտյան փոքրիկ տորթով շնորհավորել նրան:

«Հեռավոր 1984 թվականի հունվարի 19-ին ծնվեցիր դու, Հռիփսիմե Ելինյան, իմ եզակի, ու տարիներ հետո երջանկացրիր ինձ: Ու հիմա հեռավոր Շրի Լանկայում ես ինձ զգում եմ նույնքան երջանիկ, որքան հեռավոր 2008 թվականին, երբ դու հայտնվեցիր իմ կյանքում:

Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու դեպի հեռավոր ծերություն։ Ես չեմ վախենում այդ հեռավորությունից, քանի դու կաս իմ կողքին»,- ահա այսպես էլ շնորհավորել է կնոջը դերասանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ɢʀɪɢᴏʀ ᴅᴀɴɪᴇʟʏᴀɴ (@grigdan)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել