Tert.am Life-ը գրում է.

Գրիգոր Դանիելյանը, Աննա Մանուչարյանը, Բորիս Բաղդասարովը, Մարիամ Ալեքսանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Գոշը, Սաթենիկ Հազարյանը, Լիանա Հակոբյանը, Եվա Զոհրաբյանը, Ինստագրամից հայտնի Վինգը և այլք շուտով հանդես կգան «Արմենիա» հեռուստաընկերության հումորային նոր հեռուստասերիալում։

«Դեպի ճամբար» աշխատանքային վերնագրով նախագծի պրոդյուսերը դերասան Գրիգոր Դանիելյանն է։ Վերջինս նախագծի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին և հայտնել, որ պատմությունը մի տղայի մասին է, որին ուղարկում են ճամբար, որտեղ էլ ծավալվում են գործողություններն ու զավեշտալի իրավիճակները։

«12 մասանոց հումորային հեռուստասերիալ է, որի գործողությունները ծավալվում են ճամբարում։ Նկարահանումներն իրականացնելու ենք Հանքավանում։ Օգոստոսի 15-ից ամբողջ թիմով կմեկնենք Հանքավան և կվերադառնանք նկարահանումների ավարտից հետո։ Նախագիծը համարվում է սերիալ, ոչ թե սիթքոմ, քանի որ սիթքոմը ենթադրում է տաղավարային նկարահանում»,- ասաց Գրիգորը ու հավելեց, որ սցենարական աշխատանքներով զբաղվում են ինքն ու Գարիկ Սեփխանյանը։ Նախագծում աշխատելու է «Ֆուլ հաուսի» տեխնիկական անձնակազմը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել