«Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մարտի 15-ին: Այդ մասին ասված է թիզերում, որը HBO հեռուստաալիքը հրապարակել է պաշտոնական You-Tube-ալիքում։
Հոլովակում հեղինակները պատմել են այն հիմնական իրադարձությունների մասին, որոնք, նրանց կարծիքով, տեղի կունենան հաջորդ տասնամյակներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնապահպանական կոլլապսին Ինդոնեզիայում 2020 թվականի մայիսին, ԱՄՆ-ի նորընտիր նախագահի սպանությանը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին Բուենոս-Այրեսում, ինչպես նաեւ երկրորդ քաղաքացիական պատերազմին Ռուսաստանում: Սցենարիստների վարկածով, այն պետք է սկսվի 2037 թվականի փետրվարի 18-ին: Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2016 թվականին:
Այն պատմում է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» զվարճալիքների ֆուտուրիստական այգու մասին, որտեղ ապրում են անդրոիդներ, որոնց հետ այցելուներին թույլատրված է անել՝ ինչ ցանկանան: Երկրորդ եթերաշրջանը հանդիսականներին ներկայացրել են 2018 թվականին: