Antifake.am-ը գրում է․

Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 15:04 -ին, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Երեկ անդրադարձել էինք իշխանական պաշտոնյաների, սորոսականների և այլ պրոպագանդիստների գրառումներին, որոնք տեղեկանալով ցավալի դեպքի մասին սկսել էին շահարկել այն՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Այս հրապարակմամբ լրացնում ենք ցանկը և ներկայացնում ներկայիս իշխանության ներկա և նախկին պաշտոնյաների, սորոսականների, որոշ ԶԼՄ-ների և իշխանական այլ պրոպագանդիստների, որոնք շարունակում են շահարկել Կուտոյանի մահը՝ ուղղակի մեղադրանքներ հնչեցնելով նախկին իշխանությունների հասցեին, ինչն, ըստ էության, նախկին իշխանություններին հերթական անգամ անվանարկելու՝ հակաքարոզչություն կազմակերպելու «հարմար առիթ է»։

Կուտոյանի մահը շահարկողների շարքը շարունակում են որոշ լրատվամիջոցներ:

  1. Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրասրել որում ներկայացվում էին Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ում տեղի ունեցած ենթադրյալ հանցանքները և բացթողումները:

2. Հաջորդ լրատվամիջոցը Mamul.am-ն է, որում հարցում է տեղադրվել Կուտոյանի մահվան վարկածների մասին:

3. Իշխանական քարոզչամեքենա համարվող Ազատություն ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը հիշել է վարչապետ Փաշինյանի խոսքերը, որոնցից որոշակի ենթադրություններ է արել. «Պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել: Ավելի ուշ Արթուր Վանեցյանն ասել էր, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործին»,- գրել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողը:

4. Իրեն անկախ պատգամավոր հռչակած «հեղափոխության պահապաններից» Արման Բաբաջանյանը այսօր՝ հունվարի 18-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ նոր մանրամասների ի հայտ գալուց հետո հետևել է իշխանական պրոպագանդիստների օրինակին՝ շահարկելով Կուտոյանի մահը: Նա գրել է. «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհառատ, առաքինի մարդկանց պաշտոնների նշանակելով՝ նրանց մղել են բազմաթիվ ապօրինությունների, նույնիսկ ծանրագույն հանցագործությունների։…Այս մարդկանցից շատերը երկրում հեղափոխական գործընթացներից և դրա հետևանքով պաշտոնաթողությունից հետո մինչ օրս ներքին դիսկոմֆորտի, անհամաձայնությունների, անհամերաշխ հոգեվիճակի մեջ են։ Նրանցից շատերը չեն դիմանում, մի մասը գնում է ծայրահեղ քայլերի»։

Իշխանական պատգամավորները անմասն չեն մնացել շահարկումներից:

5. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ասել է. Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերից հետո այս մեկը, մեղմ ասած, զարմանալի է»։ Ի՞նչու է պատգամավորի զարմանքը պայմանավորված այդ դեպքերով՝ պարզ չէ:

6. Ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հնարավոր կապ է տեսել Կուտոյանի մահվան և նրա նախկին ծառայողական գործողությունների հետ:

7. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, որին դուր չի եկել շահարկումները Կուտոյանի մահվան դեպքի առթիվ, ինքն էլ իր հերթին է շահարկել այն՝ գրելով.  «Ամբողջ էջս Գեորգի Կուտոյանի նկարներներն են: Առաջին միտքը, որ գալիս ա` երիտասարդ տարիքը, մանկահասակ երեխան, ընտանիքը... Հետո չվերահսկվող ջղայնություն, երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս»:

8. Տիգրան Մակարյանը, ով, ինչպես նշված է իր ֆեյսբուքյան էջում, հանդիսանում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի աշխատակազմի աշխատակից, գրել է. «Մաքրում են որ մաքրվեն»:

9. «Քաղաքացու որոշում» իշխանամետ կուսակցությունից Սուրեն Սահակյանը, այս ամենը կապել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ և գուշակություններ արել, որ հաջորդ զոհը Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանն է:

10. Հաջորդ իշխանամետ կուսակցությունը ահաբեկչական Սասնա Ծռեր խմբավորումն է, որը վերջին շրջանում «ընդդիմություն» լինելու հայտեր է ներկայացնում: Շարժման հայտարարությամբ Կուտոյանի մահը կապվել է «պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիայի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել