Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից, քանի որ ցուցարարները փորձել են ներխուժել այնտեղ: Այս մասին հաղորդել է BFMTV-ին:

Հեռուստաալիքի տվյալներով, Մակրոնը և նրա կինը ՝ Բրիջիթ Մակրոնը, եղել են «Բուֆ դյու Նոր» փարիզյան թատրոնում, երբ ցուցարարները մոտեցել են շենքին՝ փորձելով ներս մտնել և վանկարկելով կարգախոսներ՝ ուղղված կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Չնայած որ ցուցարարներին ներս մտնել թույլ չեն տվել, այնուամենայնիվ, որոշվել է նախագահին տարհանել:

Ըստ Մակրոնին մոտ կանգնած աղբյուրի՝ չնայած ցուցարարների գործողություններին նախագահը խոստացել է շարունակել այցելել թատրոններ կնոջ հետ:

Ֆրանսիայում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների զանգվածային ցույցերի նոր ալիք է սկսվել: Բողոքի ցույցի մասնակիցենրը կարծում են, որ իշխանությունները աշխատողներին ստիպում են դե ֆակտո թոշակի անցնել ոչ թե 62, այլ 64 կամ նույնիսկ 67 տարեկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել