Տղանները, վախենալով մերժումից, բախվում են առաջին քայլ անելու կամ չանելու բարդ հարցին։ Խոսքը ժամադրության ժամանակ համբուրելու մասին է։ Նրա դեմ լինելու գլխավոր նշանը հեռավորության պահպանումն է։ Տղաների համար սա ազդանշան է, որպեսզի նրանք հեռու մնան ցանկացած քայլից։

Ինչպե՞ս հասկանալ, որ աղջիկը պատրաստ է համբույրին։

Անընդհատ մոտենում է

Սա միանգամից գործելու ազդանշան չէ։ Նա ձեզ մոտ է հայտնվել, քանի որ անհարմար է նստել, վատ է լսվում կամ մի քիչ սառել է։ Համբույրի բացահայտ ակնարկ է, երբ նա ոչ միայն մոտեցել է ձեզ, այլ նաև իր դեմքը մոտեցրել է զուգընկերոջ դեմքին։

Նայում է շուրթերին

Մարդիկ սովորաբար նայում են այն ամենին, ինչը ցանկանում են՝ նոր հագուստ, թանկարժեք ավտոմեքենա։ Եթե զրույցի ժամանակ նա նայում է ձեր շուրթերին, նշանակում է, որ աղջիկը պատրաստ է համբույրին։

Ձեր ուշադրությունը հրավիրում է իր շուրթերի վրա

Աղջիկը, որը ցանկանում է, որ իրեն համբուրեն, ենթագիտակցաբար իր վրա է հավիրում տղայի ուշադրությունը։ Նա կծում է իր շուրթերը կամ մատների ծայրով հպվում է դրանց։

Ձգձգում է բաժանումը

Հրաժեշտի ժամանակ աղջկա  ռեակցիան շատ բաների մասին է խոսում։ Նա կամ միանգամից գնում է, կամ սպասում է ինչ-որ բանի։ Սա ժամադրության ամենաանհարմար պահն է, երբ տղայից է կախված առաջին քայլը։ Եթե աղջիկը նյարդայնանում և ամաչում է, ապա նա չի համարձակվում համբուրել առաջինը։

Աստիճանաբար վերացնում է խոչընդոտները

Ձեռքին, ուսին հպվելը, թեթև գրկախանությունը մտերմության առաջին քայլերն են։ Եթե աղջիկը դեմ չէ այդպիսի շփմանը, ապա պետք չէ ընկճվածություն և անհարմարություն զգալ, կարելի է անցնել համարձակ քայլերի։

Ուղղակի ասում է այդ մասին

Համբույրի մասին խոսակցությունը կարող է առաջանալ ֆիլմ դիտելու կամ այլ զույգեր տեսնելու ժամանակ։ Համարձակ աղջիկը կարող է միանգամից ասել կամ ակնարկել այդ մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել