Դիեգո Վելասկեսի հայտնի «Վեներան հայելու հետ» նկարը համարվում է աշխարհի ամենաառեղծվածային նկարներից մեկը։ Առաջին հայացքից այս սեքսուալ նկարը, որը կարծես Վեներա աստվածուհու աստվածային ամբողջ հմայքը վեր հանի, մի քանի դար շարունակ սարսափի մեջ է պահել բոլորին։ Ի՞նչն այն չէ նկարի հետ, որ այդքան վախեցրել է բոլորին։ 

Նկարչի մահից հետո նկարը պատկանեց Կարպիոների ընտանիքին, ովքեր ամեն ինչ անում էին հրաշագեղ նկարը պահպանելու համար։ Սակայն ավագ Կարպիոյի մահվանից հետո նկարը բաժին հասավ նրա աղջկան, իսկ հետո՝ արդեն հետագա սերունդներին։ 

Ստացվեց այնպես, որ բոլոր նրանք, ում մոտ հայտնվում էր այս հիասքանչ նկարը, մահանում էին անհայտ պայմաններում, ու ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչ է եղել այդ առողջ ու երիտասարդ մարդկանց մահվան պատճառը։ Ամենավառ օրինակը հենց Կաետինե Ալբան էր՝ հայտնի դքսուհի, ով նկարը ձեռք բերելուց անմիջապես հետո մահացավ 40 տարեկանում։ Նրա մահվանը հաջորդեց ամուսնու մահը, որից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ այս նկարը մահ ու դժբախտություն է բերում իր բոլոր տերերին։ 

Այսպես նկարը սկսեց ձեռքից ձեռք տեղափոխվել, և նրան արագորեն վաճառում էին բոլոր տերերը, քանի որ իրենց հետ այնքան մեծ դժբախտություններ էին տեղի ունենում, որ նրանք ստիպված էին նկարը վաճառել, որ գոնե կարողանան իրենց ծախսերը հոգալ։ Արդյունքում նկարը հայտնվեց հասարակ մի անգլիացի ձկնորսի ձեռքում, ով էլ որոշեց նկարը նորից վերավաճառել։ 

Նկարը դուրս եկավ Իսպանիայի սահմաններից ու հայտնվեց Ագնլիայում։ Անգլիայում նկարի սեփականատերերից մեկը որոշեց արագորեն վաճառել նկարը նորից իսպանացիներին, սակայն այս անգամ միջամտեց Անգլիական իշխանությունը, որը գնեց նկարը, ու այժմ այն գտնվում է Լոնդոնի պատկերասրահում։ Թվում էր, թե նկարը երկիրը փոխելուց հետո հանգստացել է, սակայն շուտով այն վնասեց ինքն իրեն. ինչ-որ մարդիկ հարձակվեցին նկարի վրա ու փորձեցին այն ոչնչացնել։ Բարեբախտաբար, նկարը հնարավոր եղավ վերականգնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել