Երբ հերթը հասնում է կրոնին, դավադրության տեսությունները սկսում են կտրուկ իրար խառնվել։ Վերջերս գիտնականներն առաջ քաշեցին մի տեսություն, որը կասկածի տակ է դնում քրիստոնեության բոլոր հիմքերը. Հիսուս Քրիստոսն իրականում կին էր։ Սակայն ինչպե՞ս են նրանք դա հիմնավորում։ 

Հիմնավորումներից առաջինն այն է, որ, եթե ուշադիր նայենք Հիսուսի՝ մինչ օրս արված բոլոր պատկերներին, ապա կտեսնենք, որ նա միշտ պատկերվել է երկար մազերով ու կնոջ նման։ Հենց սրանից էլ սկսվեցին կասկածները, որ հնարավոր է, որ պատմությունը խեղվել է, ու Հիսուսին ներկայացրել են որպես տղամարդ։ 

Ստացվել է այնպես, որ Հիսուսի գործունեության տարիներին ընդունված չէր կնոջը մեծ նշանակություն տալ, առավել ևս՝ ընդունել նրան որպես ուսյալի կամ ուսուցչի։ Դա է պատճառը, որ ժամանակ ընթացքում նրանք նախընտրել են ներկայացնել Հիսուսին որպես տղամարդու, որպեսզի չընդունեն, որ կինն էլ կարող է ուսյալ լինել, կարող է առաջնորդ լինել ու իր հետևից տանել շատերին։ 

Այդ դեպքում, եթե Հիսուսը կին էր, ինչո՞ւ էր նրա անունը տղամարդու անուն։ Այս հարցի պատասխանը նրանք ևս գտել են։ Գիտնականները նշում են, որ իրականում նրա անունը Հիսուս էլ չի եղել, այլ եղել է Էմանուել։ Իզուր չէ, որ երգերում ու հիշատակումներում հաճախ քարոզիչին անվանել են հենց Էմանուել, ինչը մեր օրերում թարգմանել են որպես փրկիչ։ 

Բայց ամենաանհավանականը դեռ առջևում է։ Նույն հետազոտողները նաև պնդում են, որ Հիսուսը ոչ թե եղել է Աստծո որդին, այլ նրա կինը։ Այո՛, այո՛, Էմանուելը Աստծո կինն էր, ով երկիր ուղարկվեց, որպեզի փրկի մարդկանց։ Այս վարկածն էլ հիմնավորում են հետազոտողները նրանով, որ ինչ ուզում է լինի, Աստված կին ունի, ու մենք ունենք ոչ միայն Աստված, այլ նաև Աստվածուհի։ Ու հենց այդ աստվածուհուն էր վիճակված մահկանացու դառնալ ու գալ երկիր։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտողների մեկ այլ խումբ վերջերս փորձել էր ապացուցել, որ Հիսուսը սունկ է եղել, ապա այս պատմությունը վերջինիս հետ համեմատած ավելի խելամիտ է երևում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել