Նիկոլն ասում է, թե հեռուստաընկերություններից երկուսի լոգոյի տեղը կարելի է գրել․ «Կոռուպցիա գրուպը ներկայացնում է»։ Վարչապետը թող նախ իրեն պատկանող «Հայկական ժամանակի» մասին խոսի, նոր՝ մյուս լրատվամիջոցների, և նշի այդ «կոռումպացված» հեռուստաընկերությունների անունները, թե չէ շատ անլուրջ ու անպատասխանատու հայտարարությամբ Նիկոլը, այն էլ՝ կառավարության նիստում, ազդակներ է ուղարկում գովազդատուներին և հասարակության մի մասին, որ համապատասխանաբար գովազդ չտան և չհավատան հեռուստաընկերություններին ընդհանրապես, ինչն էլ կբերի իշխանության խոսափող մշտապես հանդիսացող «Հանրային հեռուստաընկերության» լսարանի մեծացմանը։ Այս հայտարարությունը պատահական չէ նաև «Հանրայինի» եթերով գովազդի ցուցադրումը թույլատրելու կոնտեքստում, ինչի շուրջ վերջերս ակտիվ քննարկումներ են ընթանում։ «Հեռուստաընկերությունների մասին օրենքի» փոփոխություններին զուգահեռ Նիկոլն այսօրինակ հայտարարություններով ճնշում է բանեցնում մամուլի և մամուլի ֆինանսավորման աղբյուրների՝ գովազդատուների նկատմամբ։ Սահմանափակելով իշխանության ոչ հաճո ԶԼՄ-ների գործունեությունը և դաշտը մոնոպոլիզացնելով՝ Նիկոլը նպատակ ունի սահմանափակելու նաև ընդդիմության, հասարակական կազմակերպությունների և տարատեսակ խնդիրներով ամեն օր բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների ձայնը՝ ստեղծելու տպավորություն, թե երկրում որևէ խնդիր չկա, կյանքը ուրախ է, ապրուստը՝ ձրի, ազգի «ոժդն» էլ քյաբաբ առ քյաբաբ բացահայտում է ու չի ուտում այդ քյաբաբները։

Նիկոլ ջան, հերթական անգամ ձախողվելու ես, ազատ խոսքը ժամանակավորապես ճնշել կարող ես, վերացնել՝ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել