ՀՀ ԱՆ-ն դադարեցրել է նաև Աղի հանքի հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը։ Հիմա սպասենք նախարարության արձագանքին: Վստահ եմ՝ նորից նույն մեկնաբանությունը` չի փակվում, ուղղակի առողջապհության նախարարությունը տվյալ կենտրոնից ծառայություններ չի գնում: Փաստորեն, ԱՆ-ն այս օրերին առևտրի մեջ է բժշական կենտրոնների հետ:
Տպավորություն է ստեղծվում, որ նախարարը ինչ-որ մարկետ առևտրի է գնացել` ապրանք գնելու: Հասկանալի չէ, թե ինչու մինչ այժմ այդ «ապրանքը» սպառողին պետք էր, հիմա` ոչ: Լավ, ասենք ծննդատների դեպքում կարողանում եք շաղարկել «ապրանքի» վտանգավորությունը, բա էս դեպքում ի՞նչն է պատճառը: Հա, երևի աղի շատ քանակը ախորժակ է փակում: Իսկ միգուցե այստեղ նույնպե՞ս չկան մասնագետներ, միգուցե չկան սանիտարահիգիենիկ պայմաններ, կամ երևի թե դեռ «ապրանքի» ինքնարժեքը հաշվարկված չէ: Ու այդքան տեղական արտադրության սպառման մասին խոսելուց հետո սպառում ենք միայն անհայտ բաղադրության` թունավոր, արտասահմանյան ապրանքանիշ`գարդասիլը: Բա հետո մինչև ե՞րբ: Միևնույն է, հետ նահանջ չի լինելու և պայքարելու ենք, մինչև ժողովրդի պահանջը կատարվի: Չմոռանաք` դուք եկել եք ժողովրդի պահանջով և այդ զամբյուղը ձեզ հետ կվերադարձնի հենց այդ ժողովուրդը: