Մերիլին Մոնրոյի ինքնասպանությունը ցնցեց աշխարհը։ Լրագրողները սկսեցին միանգամից անցնել իրենց աշխատանքին՝ փնտրելով պատճառներ և մեղավորներ, սակայն դա արդեն ոչ մի կերպ չէր կարող օգնել սեքսուալ գեղեցկուհու անշնչացած մարմնին։ Իսկ այժմ գլխավորի մասին. ի՞նչ էր դա՝ ինքնասպանությու՞ն, թե՞ լավ կազմակերպված սպանությունը։ 

Վերջերս հետազոտողները սկսեցին քչփորել արդեն իսկ անցած պատմությունը ու եկան հետևյալ եզրակացության. Մերիլինը ինքնասպանություն չի գործել, այլ դա եղել է սպանություն, որը կազմակերպել է ԱՄՆ նախագահ Քենեդու կողմից։ 

Սկսենք սկզբից․ այն, որ Քենեդու ու Մոնրոյի սիրո պատմության մասին լուրերը պտտվում էին աշխարհով մեկ, եղելություն է, սակայն նրանք դա շատ կոկիկ էին թաքցնում։ Ոչ մի համատեղ նկար, ոչ մի սիրային նամակ, միայն ժամանակ առ ժամանակ նախագահի հեռախոսին զանգ էր գալիս, որի խոսափողում լսվում էր Մոնրոյի քնքուշ ձայնը։ 

Այդ ժամանակ էր, որ Մոնրոն անգամ խոսում էր առաջին տիկին դառնալու մասին ու խոստանում, որ սիրավեպը շուտով օրինականացվելու է։ 

Ավելին՝ շուտով Մերիլինը սկսեց խոսել այն մասին, որ որոշել է ինքնակենսագրական գրել, որտեղ էլ տեղ են գտնելու իր կյանքից կարևոր սկանդալին պատմություններ իր և Քենեդու սիրավեպի մասին։ Նա վստահեցնում էր, որ բացահայտելու է շատ գաղտնիքներ, որոնք հաստատ կզարմացնեն շատերին։ 

Այս խոսակցությունները սկսել էին վախեցնել Քենեդուն, ով արդեն վախենում էր իր հեղինակության համար։ Սակայն բանը դրան չհասավ ու շուտով գեղեցկուհու մարմինը գտան իր իսկ բնակարանում անշնչացած։ Սա պատահակությո՞ւն էր։ 

Շատերը պնդում են, որ պատահականության մասին խոսք անգամ չէր կարող լինել, և եթե անգամ Քենեդին ինքը չէր պատվիրել Մոնրոյի սպանությունը, դա արել են նախագահի հարազատները, որոնց մեջ քիչ չէին մաֆիոզները, ովքեր պատրաստ էին Քենեդու հեղինակության համար սպանել յուրաքանչյուրին։ 

Ցավոք, մենք այլևս դժվար թե կարողանանք վերջանակապես հասկանել այս առեղծվածային մահվան պատմությունը, բայց վարկածները կշարունակեն պտտվել, իսկ մարդասպանները կշարունակեն ավելանալ՝ դառնալով գեղեցկուհու մահվան գլխավոր մեղավորները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել