Հունվարի 13-ին Վահագնի ռեստորանում ամեն բան «քսանտաստիկ» էր․ տեղի ունեցավ ամենասպասված խաղարկություն-վիճակահանությունը TotoGaming-ի բոլոր օգտատերերի համար: Նախամուտքից արդեն երևում էին 20 Reno մակնիշի ավտոմեքենաները, որոնք սպասում էին իրենց հաջողակ տերերին, ովքեր եկել էին Հայաստանի տարբեր անկյուններից՝ ստանալու իրենց մրցանակը և դիմավորելու Նոր տարին նոր ղեկին:



TotoGaming ընկերությունը չի խախտում իր ավանդույթները և ամեն անգամ հաճելիորեն զարմացնում է իր հաճախորդներին: Այս անգամ օնլայն կազինոյի և սլոթերի սիրահարներին բախտ վիճակվեց մասնակցելու խաղարկության և շահելու շուրջ 20 ավտոմեքենա: Մասնակցության պայմանները շատ պարզ էին, իսկ «քսանտաստիկը» կառուցված էր «հաճելին օգտակարի» հետ համատեղելու տրամաբանությամբ:

Blognews.am-ի հետ զրույցում պրոյեկտի մարքեթինգի ղեկավար Լուսինե Օհանջանյանը նշեց․ «Ակցիան սկսվեց դեկտեմբերի 17-ին և տևեց 20 օր։ Ամեն օր խաղարկվում էր մեկ ավտոմեքենա, ամեն օր մարդիկ խաղում էին սլոթեր և 100 սփինի դիմաց ստանում էին մեկ տոմս և կարող էին ունենալ մաքսիմում 10 տոմս, իսկ արդեն հաջորդ օրը ուղիղ եթերով մասնակցում էին խաղարկությանը։ Տոմսերը հայտնվում էին լոտոտրոնում, և պատահականության սկզբունքով ընտրվում էր հաղթողը, իսկ ավարտվելուց հետո հաճախորդների հավաքած սփինները և տոմսերը զրոյանում էին, հաջորդ օրը սկսվում էր նոր խաղարկություն: Նման աննախադեպ առաջարկներ և շռայլ մրցանակներ մեր օգտատերերի համար մենք մշտապես կազմակերպում ենք, այժմ խաղարկվում են ուղեգրեր դեպի Դուբայ»:



TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Վիկտորյա Օհանջանյանը «քսանտաստիկի» ծագման գաղափարը ներկայացրեց այսպես. «Այս խաղարկության միջոցով մենք փորձեցինք լուծել միանգամից երկու խնդիր՝ ավելի մոտիվացնել սիրելի հաճախորդներին և, իհարկե, առավելագույնս տպավորել նրանց Ամանորի շեմին։ Հաշվի առնելով «Քսանտաստիկի» գրանցած հեռուստառեկորդները՝ կարող եմ պնդել, որ մեզ հաջողվեց լուծել այդ երկու խնդիրները։ Սա շատ հետաքրքիր փորձառություն էր, որը դրական արձագանք գտավ մեր հաճախորդների շրջանում»։


Միջոցառման ընթացքում բոլոր հյուրերը և խաղարկության մասնակիցները, ովքեր եկել էին իրենց ընտանիքների և ընկերների հետ, հնարավորություն ունեցան անվճար մասնակցելու «Las Vegas» անսահմանափակ պտույտների խաղարկությանը և շահել բազում նվերներ:

Միջոցառումը վարում էին Չարենցը և Թամարա Պետրոսյանը, իսկ երեկոյի երաժշտական մասը իր հրաշալի կատարումներով ապահովեց Մարբեյը:

Նշենք նաև, որ TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500.000 pre-match և 450.000 live իրադարձություն, շուրջ 65.000 ուղիղ հեռարձակում, 7.500-ից ավել մրցաշար և առաջնություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել