Հունվարի 14-ին Երևանի Արշակունյաց պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Տղայի մոտ կա ձախ բազկոսկրի վիրաբուժական վզիկի փակ կոտրվածք՝ տեղաշարժով: Նրա մոտ եղել է նաև շոկային վիճակ, որից արդեն դուրս է եկել: Պատրաստվում է վիրահատության: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել