Կարող է զարմանալի թվալ, բայց տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ֆեյք նախագահ ունի: Արմեն Սարգսյանի վոյաժները, մասնավորապես՝ դեպի ԱՄԷ և Կատար, թվով այնքան շատ են, որ նախագահը Հայաստանում գրեթե չի էլ լինում: Ոմանք հավանաբար կասեն, որ վերջինս շրջագայում է մեր երկրի համար բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու համար, սակայն նրա կատարած այցերի ամբողջական արդյունքը վերլուծելով՝ այլ կարծիք է ստեղծվում:

Այցելություն միջազգային ֆորումների, հանդիպում շեյխերի հետ… Նախագահի համար PR գործիք հանդիսացող և ականջահաճո այս հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվում են միայն որոշ ոլորտներում համագործակցության ուղղություններն ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Եվ վերջ…

Այսինքն՝ գրեթե երկու տարի քննարկվում են, ինչպես երևում է, միայն հեռանկարներ և ինչ-որ անիրատեսական հնարավորություններ, որոնք այդպես էլ իրական գործողությունների չեն վերածվում և մնում են օդից կախված վիճակում։

Եթե հարցը ձևակերպենք այսպես, թե ինչպիսին կլիներ մեր երկրի վիճակը, եթե վերջին գրեթե երկու տարում նախագահ չունենայինք, ապա միանշանակ հարցի պատասխանը կլիներ հետևյալը․ նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե չլիներ:

Հ.Գ. Ֆեյք նախագահի շնորհիվ Հայաստանում նախագահի ինստիտուտ ունենալու նպատակահարամարությունն է արդեն կասկածի տակ դրվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել