CBS հեռուստաալիքը պլանավորում է թողարկել «Գառների լռությունը» (1991 թ.) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը: Ինչպես հայտնել է Variety հանդեսը, նախագծի գլխավոր հերոսը կրկին կդառնա Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ Քլարիսա Սթառլինգը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, սերիալի գործողությունը տեղի է ունենալու 1993 թվականին՝ այն իրադարձություններից մեկ տարի անց, որոնք տեղի են ունեցել «Գառների լռության» մեջ: Քլարիսա Սթառլինգը կվերադառնա վտանգավոր աշխատանքին՝ հետապնդելու սերիական մարդասպաններին ու սեռական մոլագարներին Վաշինգտոնում բարդ քաղաքական խաղի ֆոնին:
Ինչպես հայտնել է Variety-ն, նախագիծն ստացել է «Քլարիսա» անվանումը: Որպես շոուրաններ հանդես կգան Ալեքս Քուրթցմանը եւ Ջեննի Լյումեթը: «Քսան տարի անց մենք պատիվ ունենք ձայն տալ Ամերիկայի ամենահին հերոսներից մեկին՝ Քլարիսա Սթառլինգին»,-հանդեսը մեջբերում է պրոդյուսերների խոսքը:-Նրա պատմությունը մեզ հարկավոր է նաեւ այսօր. նրա պայքարը, նրա համառությունը, նրա հաղթանակը»:
Առայժմ չի տեղեկացվում, թե ով է լինելու սերիալի գլխավոր դերակատարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: