Երիկամների հիվանդությունները հաճախ զարգանում են առանց որեւիցե ախտանշանի, հատկապես սկզբում: Իսկ երբեմն աշխատնիշներ լինում են, բայց մարդիկ դրանց պարզապես ուշադրություն չեն դարձնում, ինչի հետեւանքով նրանց մոտ հիվանդությունը հայտնաբերում են բավական բարձիթողի փուլում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանիշներ, որոնք կարող են ցույց տալ վաղ փուլերում երիկամների խնդիրները.
Դիաստոլիկ (ներքեւի) ճնշման փոփոխություններ
Դիաստոլիկ (այսպես կոչված՝ «ներքեւի») ճնշման փոփոխությունները կարող են ցույց տալ երիկամների արյունատար անոթների աշխատանքի վատթարացումը. օրինակ՝ դիաստոլիկ ճնշման զգալի բարձրացումը կարող է վկայել երիկամային հիպերտոնիայի զարգացման մասին:
Անեմիայի ախտանիշներ
Երիկամների հիվանդությունների ժամանակ երբեմն ի հայտ են գալիս անեմիայի ախտանիշներին նման ախտանիշներ՝ թրեմոր, հաճախակի սարսուռ, հոգնածություն, հեւոց, անքնություն, թուլություն եւ այլն: Բուն անեմիան նույնպես կարող է մատնացույց անել երիկամային հիվանդությունների զարգացումը, քանի որ երիկամների խնդիրների պատճառով դանդաղում է էրիթրոպոետին հորմոնի արտադրումը, որը ոսկրածուծում խթանում է էրիթրոցիտների արտադրումը:
Մաշկի վիճակի վատթարացում
Մաշկի վիճակի վատթարացումը եւս մեկ ախտանշան է, որը կարող է ցույց տալ երիկամների հետ կապված խնդիրները: Եթե ձեր մաշկը դարձել է չափից շատ չոր, եթե ձեզ սկսել է հաճախ անհանգստացնել քորը, դա կարող է օրգանիզմում ֆոսֆորի չափազանց մեծ քանակության կամ նյութափոխանակության նյութերի արգասիքներով թունավորման հետեւանք լինել: Այսպիսի ախտանշանների դեպքում ավելորդ չի լինի խորհրդակցել ոչ միան մաշկաբանի, այլեւ նեֆրոլոգի հետ: