Ամանորից առաջ բարձրաձայնել էի վերելակների խնդիրը՝ ամանորյա չարդարացված ծախսերի փոխարեն, իսկ արդեն հիմա քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ 500 վերելակ կփոխարինվի այս տարի:

Մի կողմ թողնելով ֆինանսավորման աղբյուրները, որոնք կարող են լինել այնպիսի վատ կամ կասկածելի աղբյուրներից, որ հետո երևանցիների «քթերից գա» (օրինակ՝ քաղաքի ենթակայությամբ ստեղծված աղբահանության հիմնարկը), թերահավատորեն եմ վերաբերվում այդ խոստմանը, որովհետև բազմաթիվ տրված խոստումներ արդեն մոռացել են հենց իրենք (օրինակ՝ 500 000 ծառ տնկելը):

Բայց ամեն դեպքում լավ է, որ այն խնդիրները, որոնք առաջնահերթություն են երևանցիների համար, և ես բարձրաձայնում եմ, դրանց քաղաքային իշխանությունը սկսել է ականջալուր լինել:

Քաղաքային իշխանություն, մենք՝ երևանցիներս, ուշիուշով հետևելու ենք վերելակների փոխման գործընթացին: Եթե ձեր խոստումը կիրագործեք, մենք էլ կողջունենք: Բայց չանելու դեպքում, որն ավելի հավանական է, քանի որ դուք պոպուլիզմի էնպիսի դոզա եք տվել մեր քաղաքացիներին, որ ասելու չի, այլևս չենք հանդուրժելու ձեզ:

Դավթաշենի նախկին ղեկավարը նշում է, որ այլևս չի զարմանում ներկայիս քաղաքային իշխանությունների ծախսերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել