Միջնադարն այն ժամանակաշրջանն է, որի հետ կապված բազմաթիվ միֆեր ու պատմություններ կան, որոնք հնարավոր չէ հասկանալ՝ մի՞ֆ են, թե՞ բացարձակ ճշմարտություն։ Այդ պատմություններից մեկն էլ փաստում է, որ միջնադարում աղջկա հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքը չի պատկանել ամուսնուն, այլ պատկանել է լրիվ ուրիշ մեկին։ Ո՞ւմ։ 

Հատկապես ֆեոդալական Անգլիայում որոշ պատմաբաններ փաստում են, որ ֆեոդալները կամ այդ ժամանակաշրջանի արիստոկրատներն ունեին գրեթե անսահմանափակ իրավունքներ իրենց ենթակաների նկատմամբ։ Նրանք իրավունք ունեին անգամ առաջին ամուսնական գիշերն անցկացնելու իրենց ենթակայի կնոջ հետ, ու սա պետք է լրիվ նորմալ դիտարկվեր։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում։ 

Եթե ֆեոդալն իմանում էր, որ իր ենթականերից մեկը պատսրատվում է ամուսնանալ, նա պարզապես այցելում էր իր ենթակային ու ասում, որ ուզում է առաջին ամուսնական գիշերն անցկացնել նրա կնոջ հետ։ Ենթական ոչինչ չէր կարող անել, նրան մնում էր միայն համաձայնվել, քանի որ դա ֆեոդալի իրավունքն էր։ Սակայն նշվում է նաև, որ ֆեոդալը միայն առաջին ամուսնական գիշերվա իրավունքն ուներ ու դրանից հետո նա այլևս չէր կարող անկողին կիսել ենթակայի կնոջ հետ։ 

Սա է պատճառը, որ ենթականերն ամեն կերպ փորձում էին թաքուն ամուսնանալ ու չկանչել ֆեոդալին, որովհետև եթե նա բաց թողներ այդ օրը, այլևս չէր անհանգստացնի խեղճ գյուղացուն, ով պարզ է, որ չէր երջանկանում այն մտքից, որ իր կինը հենց առաջին ամուսնական գիշերը պետք է բաժին հասնի ուրիշին։ 

Սակայն արդյո՞ք այս ամենն իրոք միֆ չէ, այլ համապատասխանում է իրականությանը։ 

Բանն այն է, որ բազմաթիվ պատմաբաններ վստահեցնում են, որ իրականում սա միֆ է, ու այս միֆը, որը հատկապես տարածված է Ամերիկայում, գալիս է սխալ թարգմանություններից։ Իրականում ֆեոդալի իրավունքը կոչվում է իր ենթակայի կնոջ հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունք, այլ իր աղջկա հարսանիքին ենթակայի ներդրումը վերցնելու իրավունք։ 

Այսինքն, եթե ֆեոդալն ամուսնացնում էր իր դստերը, ապա նրա բոլոր ենթակաները պետք է փորձեին իրենց ներդրումն ունենալ այդ հարսանիքում։ Այդ ներդրումը կարող էր լինել ոչ թե գումարի, այլ, ասենք, գյուղատնտեսական մթերքների ու այլ մեթոդներով։ 

Պատմաբանները վստահեցնում են, որ ահա այս իրավունքի մասին է խոսքը եղել, ինչը մեր օրերում աղավաղվում ու դարձնում են ինչ-որ վայրի ավանդույթներ, որոնց հեշտությամբ ենք հավատում, քանի որ չկա մեկն, ով կհաստատի կամ կժխտի այս լեգենդը։ 

Իրականում, իհարկե, երևի թե երբեք էլ չիմանանք, թե որն է ճշմարտությունը, բայց նաև չի կարելի բացառել, որ այս վայրի բարքերը տեղ են գտել միջնադարյան Անգլիայում և ոչ միայն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել