#պատվաստում #առողջապահություն #գրիպ #անվտանգություն #զոհ
Ամիսներ առաջ (նոյեմբերին) առողջապահության նախարարությունը վերջապես «հայտարարեց», որ գրիպի պատվաստանյութը ուշացումով, բայց արդեն հասանելի է առողջության առաջնային պահպանման կենտրոններում: Դեռ այն ժամանակ ես բարձրաձայնեցի, որ #գրիպի դեմ պատվաստումը պետք է իրականացվի գրիպ հիվանդությանը բնորոշ սեզոնից (նոյեմբեր-փետրվար) 2 ամիս առաջ, սակայն դա մնաց ֆեյսբուքի և լրատվականների մակարդակում, այնինչ դա լուրջ խնդիր էր, որը պահանջում էր ուշադրություն երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով:
Արդյունքում, այսօր Հայաստանում գրեթե ամեն 3-րդ անձը տառապում է գրիպով: Երեկ տեղեկացա, որ կա նաև զոհ գրիպի #H1N1 (խոզի գրիպ) շճատիպից:
Ցավալի է... Բայց կա նաև հետաքրքիր մի փաստ, որ #պատվաստումներ մեծարող և իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարը, այս տարի ծախսել է #իմունիզացիայի համար նախատեսված բյուջեի կեսը (նկարը և տվյալը` minfin.am կայքից) : Այսինքն կարող եմ ենթադրել, որ նախատեսված բյուջեն չկատարելու պատճառով մենք ունենք գրիպից կոլեկտիվ պաշտպանվածության մակարդակի անկում և նույնիսկ #զոհ:
Սա ազգային անվտանգության հարց է և կարծում եմ, որ ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ ՊՆ-ն պետք է հստակ հարցադրումներով հանդես գան և պահանջեն հստակ հաշվետվություն առողջապհության նախարարությունից, թե`
1. ինչու՞ է այս տարի գրիպը այսքան տարածված
2. որտեղի՞ց հայտնվեց H1N1 շճատիպը
3. ինչու՞ է առողջապահության նախարարությունը թերի ծախսել իմունիզացիայի համար նախատեսված բյուջեն
Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և մենք պատերազմի մեջ ենք նենգ հակառակորդի հետ, ով չի վարանի օգտագործել նույնիսկ կենսաբանական զենք:
Ցավոք, բայց երկրի ղեկավարությունը չունի բավարար գիտելիք և ունակություն, որպեսզի նման հարցերին տա ճիշտ մոտեցում: