Կառավարության մոտեցումը՝ չհսկվող գնումը ՀՀ-ում բացառելու մասով, ամբողջովին դրական է։

Պարզապես իրականացման մեխանիզմները պետք է սահմանափակվեն բացառապես հարկային օրենսդրության փոփոխության ու օրենքով սահմանված կարգով պետական վարչարարության տրամաբանության մեջ։

Վատ չէր լինի նաև սպառողին մոտիվացնող միջոցառումները վերականգնվեին կամ նորը մշակվեր։

Բայց այս ամենում խիստ անցանկալի է երրորդ անձի սիրողական նկարահանումների գործոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել