Հունվարի 11-ին, ժամը 07:53-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 40-50 հա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել