Հունվարի 11-ին, ժամը 09:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել