Կաթնագեղձի քաղցկեղն ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունն է կանանց շրջանում, որը կարող է երկար զարգանալ առանց տեսանելի ախտանշանների։ Կրծքում շոշափվող կոշտուկները, որպես կանոն, հայտնվում են արդեն հիվանդության ուշ փուլերում։
Ուրիշ ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին։
Մասնագետների խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանշաններին.
- կոշտացումներ կրծքում կամ թեւատակերում,
- երկու կրծքերի չափերի կամ ձեւի տարբերություն,
- պտուկի ձգում,
- արտադրություն պտուկներից,
- մաշկի կուտակում մի տեղում, նարնջի կճեպ կամ ոչ մեծ փոսեր կրծքի մաշկի վրա,
- կրծքի մաշկի կարմրություն կամ թեփոտում,
- միակողմանի սուր կամ ձգող ցավ։
Այս ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։
Մասնագետերը հիշեցնում են, որ կրծքի քաղցկեղն ավելի հաճախ կանանց մոտ առաջանում է 65-69 տարեկանում, բայց ոմանց մոտ հիվանդությունն սկսվում է շատ ավելի վաղ, հատկապես եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ուստի խորհուրդ է տրվում ամեն տարիքում, անգամ ամենաերիտասարդ, ուշադրություն դարձնել այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել կրծքի քաղցկեղի մասին։