Shamshyan.com-ը գրում է․

Այսօր ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանին։

Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել