«Դալմա Գարդեն մոլ» պաշտոնական հայտարարություն է տարածել երեկվա իրադարձությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում:

Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարական կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:

ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:

Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:

Շնորհակալություն ենք հայտնում համբերության և Դալմա Գարդեն մոլի կողքին լինելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել